Առողջապահական զբոսաշրջության աճը Իրանում՝ իրանցի բժիշկների առաջադեմ գիտելիքների շնորհիվ
https://parstoday.ir/hy/news/iran-i212266-Առողջապահական_զբոսաշրջության_աճը_Իրանում_իրանցի_բժիշկների_առաջադեմ_գիտելիքների_շնորհիվ
«Ռոյան» գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարն ասել է, որ Իրանը առողջապահության ոլորտում ունի շատ լավ հնարավորություններ՝ օտարերկրյա հիվանդներին ներգրավելու համար, ինչը կբերի առողջապահական զբոսաշրջության զարգացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2024 13:17 Asia/Tehran
  • Առողջապահական զբոսաշրջության աճը Իրանում՝ իրանցի բժիշկների առաջադեմ գիտելիքների շնորհիվ

«Ռոյան» գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարն ասել է, որ Իրանը առողջապահության ոլորտում ունի շատ լավ հնարավորություններ՝ օտարերկրյա հիվանդներին ներգրավելու համար, ինչը կբերի առողջապահական զբոսաշրջության զարգացմանը։

Ջիհադական  համալսարանի Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Աբդոլհոսեյն Շահվերդին, կարևորելով իրանցի բժիշկների առաջադեմ գիտական կարողությունը, հավելել է, որ Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտը, որպես առողջապահական կենտրոններից մեկը, միայն անցյալ տարի ընդունել է հազար հիվանդ տարբեր երկրներից։ 

Շահվերդին նաև պատմական հուշարձանների, զբոսաշրջային վայրերի և բնական ենթակառուցվածքների վերաբերյալ հայտարարել է, որ Իրանն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որոնք կարող են առողջապահական զբոսաշրջության ոլորտում արտարժութային  եկամուտ բերել երկրին։ 

Անդրադառնալով բոլոր տեսակի հիվանդությունները բուժելու և օտարերկրյա հիվանդներին ներգրավելու Իրանի Իսլամական Հանրապետության կարողությանը, Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարը հավելեց, որ հիվանդների մեծ մասը դիմում են անպտղության հարցով, իսկ Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտը կարող է այլ երկրներից  ընդունել բջջային թերապիայի ոլորտի և այլ   հիվանդություններով , ինչպես  հոդերի հիվանդությամբ տառապող հիվանդներին ։