Առողջապահական զբոսաշրջության աճը Իրանում՝ իրանցի բժիշկների առաջադեմ գիտելիքների շնորհիվ
«Ռոյան» գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարն ասել է, որ Իրանը առողջապահության ոլորտում ունի շատ լավ հնարավորություններ՝ օտարերկրյա հիվանդներին ներգրավելու համար, ինչը կբերի առողջապահական զբոսաշրջության զարգացմանը։
Ջիհադական համալսարանի Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Աբդոլհոսեյն Շահվերդին, կարևորելով իրանցի բժիշկների առաջադեմ գիտական կարողությունը, հավելել է, որ Ռոյան գիտահետազոտական ինստիտուտը, որպես առողջապահական կենտրոններից մեկը, միայն անցյալ տարի ընդունել է հազար հիվանդ տարբեր երկրներից։
Շահվերդին նաև պատմական հուշարձանների, զբոսաշրջային վայրերի և բնական ենթակառուցվածքների վերաբերյալ հայտարարել է, որ Իրանն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որոնք կարող են առողջապահական զբոսաշրջության ոլորտում արտարժութային եկամուտ բերել երկրին։
Անդրադառնալով բոլոր տեսակի հիվանդությունները բուժելու և օտարերկրյա հիվանդներին ներգրավելու Իրանի Իսլամական Հանրապետության կարողությանը, Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը հավելեց, որ հիվանդների մեծ մասը դիմում են անպտղության հարցով, իսկ Ռոյան գիտահետազոտական ինստիտուտը կարող է այլ երկրներից ընդունել բջջային թերապիայի ոլորտի և այլ հիվանդություններով , ինչպես հոդերի հիվանդությամբ տառապող հիվանդներին ։