Քանանի. Իրանը միշտ պաշտպանել է «Մեկ Չինաստան» սկզբունքը
https://parstoday.ir/hy/news/iran-i212294-Քանանի._Իրանը_միշտ_պաշտպանել_է_Մեկ_Չինաստան_սկզբունքը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանը միշտ պաշտպանում է «Մեկ Չինաստան» սկզբունքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2024 12:51 Asia/Tehran
  • Քանանի. Իրանը միշտ պաշտպանել է «Մեկ Չինաստան» սկզբունքը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանը միշտ պաշտպանում է «Մեկ Չինաստան» սկզբունքը։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, ի պատասխան Թայվանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ լրագրողների հարցերին, այսօր ասել է. -Իրանի Իսլամական Հանրապետությունը երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության հիմքը, և այս համատեքստում  միշտ աջակցում է «Մեկ Չինաստան»  սկզբունքին։

Իրանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ հայտարարում է իր հաստատակամ աջակցությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավունքին՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Չինաստանի վերամիավորմանը՝ նեղուցի երկու կողմերի խաղաղ զարգացման հիմամբ։

Թայվանի իշխող Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցությունից անկախության կողմնակից թեկնածու Լայ Չինդեն» հաղթել է շաբաթ օրը տեղի ունեցած կղզու նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 40 տոկոսը։

Հակադարձելով այս ընտրություններին՝ Չինաստանի կառավարությունը հայտարարեց, որ այս կղզում իշխող կուսակցությունը ձայների մեծամասնությունը (ձայների ավելի քան 50 տոկոսը) չհավաքելուց հետո, չի ներկայացնում Թայվանի հասարակական կարծիքի հիմնական մասը։

Թայվանը 1949 թվականից կառավարվում է տեղական կառավարության կողմից, սակայն Պեկինը միշտ կղզին համարել է իր տարածքի անբաժանելի մասը, մի դիրքորոշում, որին աջակցում են շատ երկրներ: