Guardian. Իրանը Արևմտյան Ասիայի ամենամեծ ուժն է
Բրիտանական «Գարդիան» պարբերականը Եմենի վրա Վաշինգտոնի և Լոնդոնի վերջին հարձակումները շրջադարձային է համարել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Արևմուտքի շարունակական անհաջողությունների մեջ և Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է որպես տարածաշրջանի գերակա ուժ։
Բրիտանական «Գարդիան» թերթը Արևմտյան Ասիայում վերջին զարգացումների և Եմենի վրա ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակման մասին գրել է.- «Արևմտյան Ասիայի գլխավոր ուժն այլևս Ամերիկան, Արևմուտքի հետ քայլ պահող Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան կամ նույնիսկ Իսրայելը չէ, այլ Իրանն է Արևմտյան Ասիայի ամենամեծ ուժը»:
Հաղորդման համաձայն, Գազայի պատերազմը հանգեցրեց Իրանի դիրքերի ամրապնդմանը, և դրա փոխարեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հապճեպ որոշումը՝ անվերապահորեն աջակցել Սիոնիստական ռեժիմին և վետո դնել ՄԱԿ-ի հրադադարի մասին բանաձևերի վրա, մերժվեց համաշխարհային հասարակական կարծիքի կողմից։
Անդրադառնալով Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների բարելավմանը, Պեկինի ու Մոսկվայի հետ Թեհրանի բարեկամական հարաբերություններին, «Գարդիան» թերթը գրել է, որ նման դեպքերն Իրանը վերածեցին տերության, և Իրանը միացավ BRICS խմբին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը։
Այս թերթը գրել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն ու պաշտպանական գործընկերությունը նույնպես աճում է, քանի որ լուրերը վկայում են այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հավանաբար, շուտով Ռուսաստանից կստանա «Սուխոյ 35» կործանիչներ և հարվածային ուղղաթիռներ, և երկու երկրների պաշտպանական գործընկերությունը Guardian-ի հաղորդման համաձայն՝ հասնում է աննախադեպ մակարդակի։
Ռուսաստանից արտահանումն Իրան աճում է, և Մոսկվան ու Թեհրանը 40 միլիարդ դոլար արժողությամբ հուշագիր են ստորագրել Իրանի բնական գազի հանքավայրերի զարգացման համար։ Այդ մասին գրել է «Գարդիան» թերթը։