Ռայիսին ողջունել է Եմենի ժողովրդի արիությունը՝ Գազայի ժողովրդի պաշտպանության հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i212338-Ռայիսին_ողջունել_է_Եմենի_ժողովրդի_արիությունը_Գազայի_ժողովրդի_պաշտպանության_հարցում
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մեհդի Ալ-Մաշաթի հետ հեռախոսազրույցում, բարձր գնահատելով Գազայի ժողովրդի աջակցության հարցում եմենցիների ցուցաբերած արիությունն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է տարբեր երկրների համար միջազգային նավագնացության գծերի անվտանգության պահպանման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2024 06:53 Asia/Tehran
  • Ռայիսին ողջունել է Եմենի ժողովրդի արիությունը՝ Գազայի ժողովրդի պաշտպանության հարցում

Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մեհդի Ալ-Մաշաթի հետ հեռախոսազրույցում, բարձր գնահատելով Գազայի ժողովրդի աջակցության հարցում եմենցիների ցուցաբերած արիությունն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է տարբեր երկրների համար միջազգային նավագնացության գծերի անվտանգության պահպանման անհրաժեշտությունը։

Սիոնիստական ռեժիմին անվանելով ցեղասպան ռեժիմ, որը հանցագործություններ է իրականացնում Պաղեստինի ժողովրդի, այդ թվում՝ կանանց ու երեխների ննկատմամբ, Ռայիսին նշել է, որ ռեժիմի գործողությունները դատապարտվել են աշխարհի ժողովուրդների կողմից:
Դատապարտելով Եմենի ժողովրդի վրա ամերիկյան ուժերի հարձակումը, Ռայիսին նշել է, որ այն բացահայտեց ԱՄՆ-ի ագրեսիվ ու հակամարդկային էեությունը:
Նա նշել է. «Անկասկած, տարիներ շարունակ օտարերկրացիների ագրեսիային դիմադրած ևւ Պաղեստինի պայքարին աջակցող ժողովրդի դեմ իրականացվող այդ գործողությունները   դատապարտվելու են աշխարհի ազատատենչ ժողովուրդների կողմից»։
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մեհդի Ալ-Մաշաթը հեռախոսազրույցում ասել է. «Մենք հաստատակամ ենք՝ Սիոնիստական ռեժիմին դիմակայելու և Գազայի ճնշված ժողովրդին աջակցելու մեր դիրքորոշման մեջ»: