Մեկնաբանություն - Դավադրություններ Արաքսի մյուս ափին
https://parstoday.ir/hy/news/iran-i212340-Մեկնաբանություն_Դավադրություններ_Արաքսի_մյուս_ափին
Վերջին տասնամյակների ընթացքում, Բաքուն զարգացնում է քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերություններն Արևմուտքի ու Սիոնիստական ռեժիմի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2024 07:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Դավադրություններ Արաքսի մյուս ափին

Վերջին տասնամյակների ընթացքում, Բաքուն զարգացնում է քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերություններն Արևմուտքի ու Սիոնիստական ռեժիմի հետ:

Սակայն վերջին ամիսներին Բաքվի ու Թել-Ավիվի հարաբերությունների մերձեցման գործընթացնբ ավելի է ակտիվացել և աճել է երկկաղմ դիվանագիտական այցերի հաճախականությունը: 
Իսրայելի հետ Ալիևի հարաբերություններն այնքան են խորացել, որ 2023թ սկզբին շշուկներ տարածվեցին այն մասին, թե Սիոնիստական ռեժիմը ներկա է Իրանի հետ սահմանին: Իսկ մի սիոնիստ լրագրող նույնիսկ պնդեց, թե Իրան-Ադրբեջան սահմանին տեղադրվել են իսրայելական համակարգեր ու տեսախցիկներ և F-35 կործանիչներ, որոնց օդաչուները սիոնիստներ են: Ավելի ուշ, Ալիևը հերքեց այս պնդումները: 
Ալիևը լավ գիտի, որ Իսրայելի հետ գործ ունենալու հարցում Իրանը սահմանափակումներ չունի և Բաքուն շատ թանկ կվճարի Իրանի հետ սահմանին Սիոնիստական ռեժիմի ներկայության համար: 
Եվ հիմա Ադրբեջանի նախագահը կարծես թե փորձում է ՆԱՏՕ-ի համար Հարավային կովակսում և Իրանի սահմանների մոտ տեղակայվելու հնարավորություն ստեղծել: Այդ մասին վերջերս հայտնեցին մի շարք թուրքական լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Անատոլու» գործակալությունը, որը հաղորդում էր, թե ԱՄՆ-ն նպատակ ունի Իրան-Ադրբեջան սահմանին ռազմաբազա կառուցել, որպեսզի ճնշում գորածդրի Ռուսաստանի ու Իսլամական Հանրապետության վրա: Սակայն սա նորություն չէր, քանի որ Ադրբեջան-Հայաստան հակամարտության ընթացքում ևս բազմիցս հնչեցվել էր այն պնդումը, թե փորձ է արվում հիմքեր ապահովել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության համար: 
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադռեզա Աշտիանին այս կապակցությամբ հայտարարել է. «Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանից դուրս որեւէ մեկին միջամտել տարածաշրջանի խնդիրներին։ Մեր ջանքերն ուղղված են տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանօի երկրների համագործակցությամբ լուծելուն»: 
Իրանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ներկայությունն անկասկած կարող է ազդել կովկասյան զարգացումների վրա, որոնց բացասական ազդեցություն որևէ երկրի ազգային անվտանգության և ազգային ու աշխարհաքաղաքական շահերի վրա այնքան մեծ չի լինի, ինչպես Իրանի դեպքում։
Միջազգային հարցերով փորձագետ Շոայբ Բահմանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի մակրոքաղաքականության օրակարգում Արևմուտքին հակադրվող ուժերի զսպումն է։ Իսկ այդ երկրների ցանկը գլխավորում են Իրանը, Ռուսաստանն ու Չիանստանը: Երեք դերակատարներ, որոնց գործողությունները հակասում են Արևմուտքի շահերին:
Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի հատկապես Իրանին և Ռուսաստանին զսպելու հարցում: Սակայն ՆԱՏՕ-ն կարծում է, որ իր ազդեցությունը չպետք է սահմանափակվի միայն Կասպից ծովի արևմտյան մասով, այլ պետք է տարածվի դեպի արևելք և ներառի Կենտրոնական Ասիայի երկրները՝ Չինաստանին զսպելու համար անհրաժեշտ լծակներ ունենալու համար։ 
Իսկ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայությունը կարող է ազդել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի աշխարհագրական կապերի վրա։

Աղբյուր՝ ԻՍՆԱ