Իրանի Ֆաջր միջազգային թատերական 42-րդ փառատոնում Հայաստանը հանդես կգա երեք ներկայացմամբ
Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային թատերական փառատոնի քարտուղարն ասել է, որ Հայաստանն այս տարվա փառատոնում հանդես կգա 3 ներկայացումներով:
Փառատոնի հանդիպմանը, ներկայացնելով ծրագրերը, փառատոնի քարտուղար Համեդ Սաղայանը նշել է. «Հայաստանն այս տարի փառատոնին կներկայանա 3 ներկայացմամբ»:
Նա հավելել է, որ Իրանը փառատոնին կմասնակցի 34 ներկայացումներով:
Փառատոնի քարտուղարը նշել է. «Փառատոնի այս շրջանում կունենանք 5 պիես գեներալ Սոլեյմանիի (ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար) մասին, 8 պիես Գազայի հատվածի թեմայով, մեկ ստեղծագործություն Հաքիմ Նիզամիից (իրանցի հայտնի բանաստեղծ) և մեկ պիես Քերմանի ահաբեկչության կապակցությամբ»:
Կիրակի օրը Թեհրանի քաղաքային թատերական համալիրում կայացել է Իրանի «Ֆաջր» 42-րդ թատերական փառատոնի հանդիպումը։ Հանդիպման սկզբում ներկայացվել է Համեդ Մողարուրիի հեղինակած՝ 42-րդ փառատոնի պաստառը։ Փառատոնի այս շրջանի բեմական մասը կմեկնարկի հաջորդ շաբաթ։