ՌԴ-ի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը
ԻԻՀ պաշտպանության նախարար Մոհամմադ Աշտիանին և ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունվարի 15-ին կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը: Տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունն:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշել է, որ Մոսկվան և Թեհրանը հետևողականորեն մեծացնում են համատեղ ջանքերը` ի շահ իսկապես իրավահավասար բազմաբևեռ աշխարհի կառուցման։
Նշվում է նաև, որ երկու երկրները պատրաստվում են միջպետական համաձայնագիր ստորագրել։
Կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, ներառյալ` միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգմանը, ինչը կհաստատվի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրման պատրաստվող միջպետական մեծ համաձայնագրում։