Իրանի ռազմածովային ուժերի գործունեության ընդլայնումը դեպի բաց ծովեր
https://parstoday.ir/hy/news/iran-i212374-Իրանի_ռազմածովային_ուժերի_գործունեության_ընդլայնումը_դեպի_բաց_ծովեր
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի առաջին շրջանի հրամանատարը, ընդգծելով, որ Իրանի ռազմածովային ուժերի գործունեությունն ընդլայնվել է դեպի բաց ծովեր, ասել է.- Տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրացիների ներկայության կարիք չկա։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 15, 2024 17:55 Asia/Tehran
  • Իրանի ռազմածովային ուժերի գործունեության ընդլայնումը դեպի բաց ծովեր

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի առաջին շրջանի հրամանատարը, ընդգծելով, որ Իրանի ռազմածովային ուժերի գործունեությունն ընդլայնվել է դեպի բաց ծովեր, ասել է.- Տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրացիների ներկայության կարիք չկա։

Ծովակալ Ղադեր Վազիֆեն կիրակի երեկոյան Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերի միջև հարաբերությունների ամրապնդման առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ նշելով, որ ծովը մեծ հնարավորություն է առաջընթացի և ազգային շահերը պաշտպանելու համար, հստակեցրել է,-Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը միշտ շահագրգռված և պատրաստ են եղել Պակիստանի ռազմածովային ուժերի հետ ընդլայնելու փոխգործակցությունը՝ համատեղ ռազմածովային վարժանքների անցկացման, ուսուցման և տեխնիկական համագործակցության ոլորտներում  և համոզված են,որ այս բարիքներով լի ծովի հնարավորությունները պատկանում են տարածաշրջանի ժողովուրդներին։ 

Ծովակալ Ղադեր Վազիֆեն հավելել է,-Պակիստանի և Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, և համատեղ վարժանքների իրականացումը հնարավորություն է ստեղծել ավելի մեծ համակարգման համար՝ ցանկացած համատեղ գործողություն իրականացնելու  ուղղությամբ։ 

Պակիստանի բանակի  ծովուժի նավատորմի  հրամանատար՝ ծովակալ Բալալը ևս հայտարարելով, որ Պակիստանի և Իրանի հարաբերությունները խորը արմատներ ունեն պատմության մեջ, ասել է,-Պակիստանը ձգտում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը և միշտ եղել է միատարր կողմնորոշման համառ կողմնակիցը՝ ծովային անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի  համար։ 

Պակիստանի նավախումբը Բանդար Աբասում  երեք օր գտնվելու ընթացքում այցելել է Բանդար Աբասի զբոսաշրջային, մշակութային և առևտրային վայրեր և հանդիպել Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի  առաջին ռազմածովային շրջանի հրամանատարների հետ։