Իրանը կենդանի անասուններ է ներմուծելու Հայաստանից
https://parstoday.ir/hy/news/iran-i212382-Իրանը_կենդանի_անասուններ_է_ներմուծելու_Հայաստանից
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Քոսար տնտեսական կազմակերպության արտադրած արտադրանքի արտահանման դիմաց Իրանը Հայաստանից ներմուծելու է թեթև և ծանր անասուններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2024 14:53 Asia/Tehran
  • Իրանը կենդանի անասուններ է ներմուծելու Հայաստանից

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Քոսար տնտեսական կազմակերպության արտադրած արտադրանքի արտահանման դիմաց Իրանը Հայաստանից ներմուծելու է թեթև և ծանր անասուններ։

Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության  Քոսար տնտեսական կազմակերպության գործադիր տնօրեն Նասեր Ֆախարիի և Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հանդիպման ժամանակ։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ կմեկնարկի այս պայմանագրի դրույթների իրականացման գործընթացը։

Հայաստանից կենդանի անասունների ներմուծումն իրականացվել է կարմիր մսի շուկայի կարգավորման և իրանական շուկայում առկա պակասը  լրացնելու ուղղությամբ։