Իրանը կենդանի անասուններ է ներմուծելու Հայաստանից
Հունվար 15, 2024 14:53 Asia/Tehran
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Քոսար տնտեսական կազմակերպության արտադրած արտադրանքի արտահանման դիմաց Իրանը Հայաստանից ներմուծելու է թեթև և ծանր անասուններ։
Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության Քոսար տնտեսական կազմակերպության գործադիր տնօրեն Նասեր Ֆախարիի և Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հանդիպման ժամանակ։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ կմեկնարկի այս պայմանագրի դրույթների իրականացման գործընթացը։
Հայաստանից կենդանի անասունների ներմուծումն իրականացվել է կարմիր մսի շուկայի կարգավորման և իրանական շուկայում առկա պակասը լրացնելու ուղղությամբ։