Լավրովն ու Աբդոլլահյանը քննարկել են նոր համաձայնագրի նախապատրաստման հարցը
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջպետական նոր համաձայնագրի նախապատրաստման ընթացքը և երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, հունվարի 15-ին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունն։
Նախարարները քննարկել են նոր միջպետական համաձայնագրի նախապատրաստման ընթացքը և երկկողմ համագործակցության մի շարք գործնական հարցեր առևտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական ապահովման և այլ ոլորտներում։
Հաղորդման համաձայն, հեռախոսազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում լարվածության սրմանը։
Ելնելով դրանից՝ Լավրովն ու Ամիր Աբդոլլահյանը խստորեն դատապարտել են Եմենի տարածքում ԱՄՆ-ի և Անգլիայի գլխավորած մի խումբ երկրների լայնածավալ հարձակումները։