Իրավանի․ Եմենի կառավարության գործողություններն Իրանին վերագրելու փորձը շեղում է իրականությունից
Նշելով, որ Կարմիր ծովում առկա իրավիճակի արմատը Գազայում Իսրայելի ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունն ու ԱՄՆ-ի լիակատար հովանավորությունն է այդ ռեժիմի նկատմամբ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է․- Եմենի ժամանակավոր կառավարության գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետությանը վերագրելու ցանկացած փորձ ուղղակի շեղում է Եմենում տիրող իրականությունից և Գազայում տեղի ունեցած հանցագործություններից:
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակներում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ՝ Ամիր Սաիդ Իրավանին գրել է․- Բոլորի համար պարզ է, որ Կարմիր ծովում ստեղծված իրավիճակի արմատները ցեղասպանությունն ու դաժան սպանություններն են, որոնք իրականացվում են Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին անմեղ պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի ռեժիմի կողմից և ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ, և սա անհերքելի փաստ է։
Նամակում ասված է․- Չնայած Եմենի հակամարտությանն առնչվող Անվտանգության խորհրդի մոտեցման և այս երկրի վերաբերյալ նրա որոշումների հետ կապված լուրջ մտահոգություններին և նկատառումներին, Իրանը երբեք չի իրականացրել որևէ գործողություն, որը խախտում է Անվտանգության խորհրդի 2216 (2015) բանաձևը, ներառյալ զենքի վաճառքի կամ փոխանցման գործարքը: Բացի այդ, Իրանը միշտ պաշտպանել է Եմենի ճգնաժամի լուծումը քաղաքական ճանապարհով։
َԱՄՆ-ը, Բրիտանիան և նրանց դաշնակիցները լիովին պատասխանատվություն են կրում Եմենի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելով միջազգային իրավունքը խախտելու համար։