ԻԻՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է «Մոսադ»-ի շտաբի վրա ԻՀՊԿ հրթիռային հարձակմանը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը «Մոսադ»-ի շտաբի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության իրականացրած ռազմական գործողության առնչությամբ ասել է.-Գործողությունը կատարվել է երկրի ինքնիշխանության և անվտանգության հզոր պաշտպանության և ահաբեկչությանը դիմակայելու շրջանակում, և համարվում է երկրի անվտանգությունը խախտողների նկատմամբ Իսլամական Հանրապետության արդար պատժի մի մասը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես աջակցում է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը և հավատարիմ է երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելուն, և միևնույն ժամանակ, նա չի վարանի ազգային անվտանգությանը սպառնացող աղբյուրների նկատմամբ զսպող միջոցներ ձեռնարկելու, իր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու և հանցագործներին պատժելու իր օրինական իրավունքից օգտվելու հարցում։
Քանանին հավելել է ,-Քանի որ թշնամին իր սխալ հաշվարկներով հանցագործություն է կատարել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և ժողովրդի դեմ, Իսլամական Հանրապետությունն իր բարձր հետախուզական կարողությամբ ճշգրիտ և նպատակաուղղված գործողությամբ բացահայտել է հանցագործների տեղակայման վայրեը և կիրառելով դիպուկ խոցող արկեր, թիրախավորել է նրանց, և սա Իրանի Իսլամական Հանրապետության պատասխան քայլի մի մասն էր Իրանի ազգային անվտանգության և Իրանի քաղաքացիների անվտանգության դեմ քայլեր ձեռնարկողների նկատմամբ:
Քանանին նշել է.- Ահաբեկչությունը համատարած գլոբալ սպառնալիք է, և Իրանը վճռական է պայքարել ահաբեկչության դեմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակներում: