ԻՀՊԿ-ն Պակիստանում ոչնչացրել է «Ջեյշ օլ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբ
Հունվար 17, 2024 07:00 Asia/Tehran
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պակիստանի Բելուջիստան նահանգում ոչնչացրել է «Ջեյշ օլ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբ: Խմբավորումը ահաբեկչական գործողություններ էր իրականացնում Իրանի արևելյան շրջաններում։
Այս մասին հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Հրապարակած պատկերներում երևում է, որ կիրառվել են հրթիռներ և ԱԹՍ-ներ:
«Ջեյշ օլ-Զոլմ»-ը հաստատել է իր ուժերի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով սպանվել և վիրավորվել են խմբավորման մի շարք անդամներ:
Հարձակումից մեկ օր առաջ Պահապանների կորպուսը Սիրիայի Իդլիբում և Իրաքի Էրբիլում թիրախավորել էր ԻԼԻՊ-ի ու Մոսադի դիրքերը, սպանելով 4 մարդու: