Ամիր Աբդոլլահյան. Իրանը դեմ է տարածաշրջանում պատերազմի և անապահովության տարածմանը
Իր նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը դեմ է տարածաշրջանում պատերազմին ու անապահովությանը: Վերջին 100 օրերի ընթացքում Թեհրանը բազմաթիվ ջանքեր է գործադրել պատերազմին ու Գազայի վրա Իսրայելի հարձակումներին վերջ տալու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:
Հանդիպմանը, որը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Շվեյցարիայում, Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում, անդրադառնալով իր նորվեգացի գործընկերոջ հետ վերջին օրերի քննարկումներին, Աբդոլլահյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիային՝ Գազայի հատվածի և տարածաշրջանի պայմաններին ցուցաբերած ուշադրության համար և ասել.«Եթե Գազայի ճգնաժամի պատճառը պարզ լինի, գնաժամի լուծումը նույնպես պարզ կլինի»:
Անդրադառնալով այն փաստին, որ Գազայի դեմ Իսրայելի ռեժիմի պատերազմի մեկնարկից անցել է ավելի քան 100 օր, ԻԻՀ ԱԳ նախարարը մեծ սխալ է համարել պատերազմի շարունակմանն ԱՄՆ-ի աջակցությունը, հավելելով. «Շարունակելով պատերազմը, պաղեստինցիների ցեղասպանությունը և Գազայի ավերածություններն, Իսրայելը և ԱՄՆ-ն ոչ մի արդյունքի չեն հասել և չեն էլ հասնելու: Նրանք ռազմական ճանապարհով ոչ մի բանի չեն կարող հասնել»:
Նշելով, որ տարածաշրջանում Դիմադրության գործողություններն Իսրայելի ռեժիմի հանցագործությունների պատասխանն են և իրականացվում են ի աջակցություն Գազայի ժողովրդի, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ճգնաժամի արմատը ոչ թե Կարմիր ծովում և Լիբանանում և տարածաշրջանի այլ շրջաններում է, այլ Գազայի ցեղասպանությունը: Եթե Իսրաելը շարունակի հարձակումները, տարածաշրջանում իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ»:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Սպենբարթ Էյդը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար և հավելել. «Տարածաշրջանում խնդիրները փոխկապակցված են, և մենք նույնպես կարծում ենք, որ Գազայի հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի և հրադադար հաստատվի»։