ԻԻՀ նախագահ. Մշակութային դիվանագիտությունն Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i212442-ԻԻՀ_նախագահ._Մշակութային_դիվանագիտությունն_Իսլամական_Հանրապետության_արտաքին_քաղաքականության_առաջնահերթությունն_է
Երեքշաբթի օրն Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարություն կատարած այցի ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է. «Մշակութային դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2024 07:24 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Մշակութային դիվանագիտությունն Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է

Երեքշաբթի օրն Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարություն կատարած այցի ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է. «Մշակութային դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է»։

Նա նշել է. «Խոսքի և գրչի ազատությունն իսլամական համակարգի հպարտության առիթներից է։ Պետք է զբաղվել նրանցով, որ փորձում են սխալ մտքերով ու թունավոր գրչով հույսերը հուսահատության վերածել»: 
Կարևորելով քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը զուգահեռ հարևան և հարակից երկրների հետ մշակութային հարաբերությունների ամրապնդումը, Ռայիսին հավելել է. «Արևմտյան մեդիա կայսրությունը մշտապես փորձում է համաշխարհային հանրությանը խեղաթյուրված ներկայացնել Իրանի մասին իրականությունները, հետևաբար մեր կցորդները պետք է ամեն ինչ անեն այդ ջանքերը չեզոքացնելու և իրանա-իսլամական մշակույթի արժեքները ներկայացնելու համար»: