ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության 20-ամյա ռազմավարական փաստաթղթի մշակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i212450-ԻԻՀ_ատոմային_էներգիայի_կազմակերպության_20_ամյա_ռազմավարական_փաստաթղթի_մշակումը
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարեց այս կազմակերպության 20-ամյա ռազմավարական փաստաթղթի մշակման մասին՝ ասելով, որ երկու ամսից կգործարկվեն երեք կենտրոններ՝ առողջապահական և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2024 12:25 Asia/Tehran
  • ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության 20-ամյա ռազմավարական փաստաթղթի մշակումը

Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարեց այս կազմակերպության 20-ամյա ռազմավարական փաստաթղթի մշակման մասին՝ ասելով, որ երկու ամսից կգործարկվեն երեք կենտրոններ՝ առողջապահական և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ։

Մոհամմադ Էսլամին կառավարության նիստի շրջանակում ասել է. «Մեզ համար կարևոր խնդիրը մարդկանց առողջության և պարենային անվտանգության ապահովումն է, բայց մենք ուշ ենք սկսել՝ այլ երկրների հետ համեմատած»։

Նա հավելեց. «Իհարկե, այս կարողությունը ստեղծվել էր երկու տասնամյակ առաջ, բայց այն չէր զարգացել, և այս առումով ջանքեր են գործադրվում առաջիկա երկու ամսում բացել երեք կենտրոն, ինչը դրական քայլ կլինի մարդկանց առողջության պահպանման  և գյուղատնտեսական մթերքները վնասատուներից զերծ պահելու գործում»:

Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշեց, որ այս կազմակերպության ծրագրերից ու ձեռքբերումներից է արմավենու այգիների վնասատուների դեմ միջուկային տեխնոլոգիայի կիրառումը։