Զինված բախում Իրանի սահմանապահների և ահաբեկչական խմբավորման միջև սահմանի զրոյական կետում
Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանական հրամանատարության (ՖԱՐԱՋԱ) սահմանապահ ուժերի հրամանատարը հայտնել է Իրանի հարավ-արևելքում զինված բախումների և ահաբեկչական խմբավորման մուտքը կանխելու մասին։
Գեներալ Ահմեդ Ալի Գուդարզին, նկարագրելով սահմանի զրոյական կետում սահմանապահների գործողությունը ահաբեկչական խմբի դեմ բախման ժամանակ, ասել է, որ երեկ ահաբեկչական խմբավորումը ծրագրում էր երկիր մուտք գործել դիվերսիա իրականացնելու համար, սակայն նրանց մտադրության մասին իմացել են Ջեքիգուրի սահմանային գնդի սահմանապահները՝ հետախուզական վերահսկողության շնորհիվ։
Նշելով, որ այս ահաբեկչական խումբը սկսել է կրակել սահմանապահների ուղղությամբ՝ նրանց տեսնելուն պես, նա ասել է․ «Ի պատասխան այս գործողության՝ սահմանապահները նույնպես բարձր զգոնությամբ սկսել են կրակել նրանց վրա և ուժեղ կրակահերթի միջոցով և հուժկու դիմադրություն ցույց տալով, կանխել են նրանց մուտքը երկրի ներս»։
Նկատելով, որ այս հակամարտության ընթացքում սպանվել է ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը, ևս երկուսը վիրավորվել ու դիմել են փախուստի, Գուդարզին ասել է. «Շարունակվում են ոստիկանության սահմանապահների ջանքերը՝ նրանց ձերբակալելու ուղղությամբ»։
Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանական հրամանատարության սահմանապահ ուժերի հրամանատարի խոսքով՝ այս ահաբեկչական խմբավորումից հայտնաբերվել է մեկ ավտոմեքենա, զգալի քանակությամբ զենք, զինամթերք, պայթուցիչների ապահովիչներ, ձեռքի նռնակ, ոտնակով աշխատող պայթուցիկ թակարդ, պայթուցիկ նյութեր և մեկ RPG նռնականետ իր զինամթերքով։
Նա հավելել է, որ այս կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է։