Իրանի արտգործնախարար. ԱՄՆ-ն ​​և Իսրայելը տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական պատճառներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i212460-Իրանի_արտգործնախարար._ԱՄՆ_ն_և_Իսրայելը_տարածաշրջանում_տիրող_անապահովության_հիմնական_պատճառներն_են
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ​​և Իսրայելը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական պատճառներն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2024 13:18 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. ԱՄՆ-ն ​​և Իսրայելը տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական պատճառներն են

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ​​և Իսրայելը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական պատճառներն են։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Շվեյցարիայում Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «CNBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում զգուշացրել է, որ ԱՄՆ-ում «Ջո Բայդենի» կառավարությունը չպետք է իր երկրի ճակատագիրը կապի Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ  «Բենիամին Նեթանյահուի» հետ։

Ամիր Աբդուլահյանը հավելել է. - «Վաշինգտոնի լիակատար աջակցությունը Թել Ավիվին «Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական արմատն է»:

Իրանի արտաքին  քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծելով, որ Կարմիր ծովի անվտանգությունը կարևոր է Իրանի համար, հավելել է,- Թեհրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն «դադարեցնի պատերազմը Գազայում»։

Իրանի ԱԳ նախարարը մերժելով  Իրանի կողմից   Եմենի Անսարուլլահ շարժմանը օգնություն ցուցաբերվելու մասին պնդումը, հստակեցրել է.- «Եմենի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդները, ովքեր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդին, գործում են ըստ իրենց սեփական փորձի և շահերի և Իրանից հրամաններ չեն ստանում»։

Ամիր Աբդոլահյանն ընդգծել է, որ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված ցանկացած գործողություն արմատներ ունի Իսրայելում և Գազայի հատվածում այս ռեժիմի ցեղասպանության մեջ։ 

Իրանի Իսլամական Հանրապետության  կողմից Սիրիայում և Իրաքում Սիոնիստական ռեժիմի և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների լրտեսական վայրերի հրթիռակոծման մասին Ամիր Աբդոլլահյանն ասել է,-«Այս գործողությունը  կատարվել է ահաբեկչության դեմ պայքարի  և օրինական պաշտպանության շրջանակներում»։