Իրանի արտգործնախարար. ԱՄՆ-ն և Իսրայելը տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական պատճառներն են
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական պատճառներն են։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Շվեյցարիայում Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «CNBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում զգուշացրել է, որ ԱՄՆ-ում «Ջո Բայդենի» կառավարությունը չպետք է իր երկրի ճակատագիրը կապի Սիոնիստական ռեժիմի վարչապետ «Բենիամին Նեթանյահուի» հետ։
Ամիր Աբդուլահյանը հավելել է. - «Վաշինգտոնի լիակատար աջակցությունը Թել Ավիվին «Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական արմատն է»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծելով, որ Կարմիր ծովի անվտանգությունը կարևոր է Իրանի համար, հավելել է,- Թեհրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն «դադարեցնի պատերազմը Գազայում»։
Իրանի ԱԳ նախարարը մերժելով Իրանի կողմից Եմենի Անսարուլլահ շարժմանը օգնություն ցուցաբերվելու մասին պնդումը, հստակեցրել է.- «Եմենի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդները, ովքեր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդին, գործում են ըստ իրենց սեփական փորձի և շահերի և Իրանից հրամաններ չեն ստանում»։
Ամիր Աբդոլահյանն ընդգծել է, որ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված ցանկացած գործողություն արմատներ ունի Իսրայելում և Գազայի հատվածում այս ռեժիմի ցեղասպանության մեջ։
Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Սիրիայում և Իրաքում Սիոնիստական ռեժիմի և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների լրտեսական վայրերի հրթիռակոծման մասին Ամիր Աբդոլլահյանն ասել է,-«Այս գործողությունը կատարվել է ահաբեկչության դեմ պայքարի և օրինական պաշտպանության շրջանակներում»։