Իրանի և Պակիստանի բանակների ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացում
https://parstoday.ir/hy/news/iran-i212464-Իրանի_և_Պակիստանի_բանակների_ռազմածովային_ուժերի_համատեղ_զորավարժությունների_անցկացում
Իրանի և Պակիստանի բանակների ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններն անցկացվել են Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում՝ երկու երկրների ռազմածովային ուժերի հրթիռ արձակող նավերի և ռազմանավակների մասնակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 17, 2024 16:53 Asia/Tehran
  • Իրանի և Պակիստանի բանակների ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացում

Իրանի և Պակիստանի բանակների ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններն անցկացվել են Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում՝ երկու երկրների ռազմածովային ուժերի հրթիռ արձակող նավերի և ռազմանավակների մասնակցությամբ։

Իրանի և Պակիստանի բանակների ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններում երկու զորքերի երիտասարդ սպաների ու ենթասպաների կողմից իրականացվել են ծովային մարտավարական մանևրներ, կապի և հեռահաղորդակցության ստուգման գործողություններ, ծովում արտակարգ իրավիճակներում հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու վարժանքներ, տակտիկական կազմավորումներ, ծովում դրոշներով և ազդանշաններով հաղորդակցվելու վարժանքներ։

Մեկօրյա այս զորավարժությունը հանգեցրեց արժեքավոր ուսուցողական փորձի փոխանակման Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերի երիտասարդ սպաների և ենթասպաների միջև։