Պակիստանը հրթիռակոծել է Իրանի հետ սահմանամերձ գյուղը, որի բնակիչներն իրանցիներ չեն
Իրանը Պակիստանի իշխանություններից անհապաղ բացատրություն է պահանջել՝ Սիստան և Բալուչեստան նահանգի Սարավան քաղաքի սահմանամերձ գյուղի վրա հարձակման կապակցությամբ:
Ավելի վաղ, նահանգի անվտանգության հարցերով պաշտոնյան հայտնել էր, որ գյուղի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր, որոնք իրանցի չեն եղել: Հաղորդվում է, որ առավոտյան 04.30-ին մի քանի պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է երեք կին և չորս երեխա: Եվս մեկ պայթյուն որոտացել է Սարավան քաղաքի մոտ: Այս պայթյունի հետևանքով զոհեր չկան:
Իրանի տարածքում գտնվող գյուղի հրթիռակոծությունից հետո, Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը եղբայրական երկիր է և Իսլամաբադը հարգում է ԻԻՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հարձակումցի անմիջապես հետո, Թեհրանում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ՝ պարզաբանում ներկայացնելու համար: