Իրանի հարավում կմեկնարկի «Վելայաթի պաշտպաններ» զորավարժությունը
Հունվար 18, 2024 08:49 Asia/Tehran
Իրանի «Խաթամ Ալ-Անբիա» ՀՕՊ ռազմակայանի հրամանատարը հայտարարել է Պարսից ծոցում, ափամերձ տարածքներում և Օմանի ծովում «Վելայաթի պաշտպաններ» զորավարժության մեկնարկի մասին, որն անցկացվելու է 600 քառակուսի կիլոմետր տարածքում։
Նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում մի շարք առաջադեմ համակարգեր կիրառվելու են առաջին անգամ:
Սահմանված ծրագրի համաձայն՝ համապատասխան գործողությունների ընթացքում, ինքնաթռիները և ԱԹՍ-ները խոցելու են սահմանված թիրախները:
«Խաթամ Ալ-Անբիա» ՀՕՊ ռազմակայանի հրամանատարը հայտնել է, որ զորավարժություններն անցկացվելու են իրական պայմաններում:
Պիտակ