Իրանում առաջին անգամ հաջողությամբ իրականացել է «ուղեղի ցնցումների վերահսկման» վիրահատություն
Առաջին անգամ Իրանում ուղեղի էլեկտրոդների իմպլանտացիայի վիրահատությունը (DBS) հաջողությամբ իրականացվել է մանկական տարիքային խմբում՝ դեղորայքակայուն նոպաները վերահսկելու համար:
«Իրան պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նյարդավիրաբուժության մասնագետ բժիշկ Մանսուր Փարվարեշն ասել է. -«Իրանում մանկական ուղեղի էլեկտրոդների իմպլանտացիայի վիրահատություն (DBS) առաջին անգամ մանկական տարիքային խմբում՝ հաջողությամբ իրականացվել է 12-ամյա աղջկա մոտ՝դեղորայքակայուն նոպաները վերահսկելու նպատակով»։
Նյարդավիրաբուժության այս մասնագետը հավելեց. -«Բուժման այս մեթոդով թալամուսի խորքային միջուկներում էլեկտրոդներ տեղադրելու միջոցով հիվանդի դեղորայքակայուն նոպաները անհրաժեշտ պլանավորումից հետո կվերահսկվեն DBS համակարգով։