Իրանը դատապարտել է Սարավանի վրա Պակիստանի հարձակումը
(last modified Thu, 18 Jan 2024 14:52:00 GMT )
Հունվար 18, 2024 18:22 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Սարավանի վրա Պակիստանի հարձակումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է այսօր առավոտյան (հինգշաբթի) Պակիստանի կողմից Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուչիստան նահանգում գտնվող սահմանային Սարավան քաղաքի վրա իրականացված հարձակումը։

Սիստան և Բելուչիստանի նահանգապետի քաղաքական և անվտանգային  հարցերով տեղակալ՝ Ալիռեզա Մարհամաթին ասել է,-Այսօր առավոտյան (հինգշաբթի) ժամը 4:30-ին Սարավան քաղաքի տարածքում մի քանի պայթյունի է որոտացել, և հետաքննություններից հետո պարզվել է, որ Պակիստանը թիրախավորել է Իրանի սահմանամերձ գյուղերից մեկը։Մարհամաթիի խոսքով՝ այս հարձակման հետևանքով զոհվել է 3 կին, 4 երեխա և 2 տղամարդ, որոնք իրանցի չեն եղել։

Թասնիմ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Պակիստանի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային շրջանի մի կետի վրա իրականացված հարձակումը։

Քանանին նշել է,- «Պաշտոնական բողոք ներկայացնելու և Պակիստանի կառավարությունից բացատրություն պահանջելու համար, այդ երկրի դեսպանության հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն»։ 

Այս առնչությամբ Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մումթազ Զահրան Իսլամաբադում կայացած  իր ամենշաբաթյա ասուլիսում ընդգծելով ահաբեկչության մարտահրավերին դիմակայելու հարցում ԻԻՀ հետ իր երկրի ջանքերը, ասել է,- «Իրանը մեր եղբայր երկիրն է, իսկ Պակիստանը հարգում է իր հարեւանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Մումթազ Զահրան հավելել է,-«Մենք լարվածությունը սրելու ցանկություն չունենք, և նկատի ունենալով երկու երկրների՝ Իրանի և Պակիստանի եղբայրական հարաբերությունները, ակնկալվում է, որ որևէ քայլ չի ձեռնարկվի, որը բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա»։

Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Պակիստանին շատ մոտ և հարևան երկիր է, և մենք կարծում ենք, որ երկու երկրների միջև կապի ուղիները կարող են ընդհանուր հարցերի լուծում լինել։

Ավելի վաղ Իրանի Սիստան և Բելուչիստան նահանգի Սարավանի մերձակայքում գտնվող սահմանամերձ գյուղի վրա հարձակումների կապակցությամբ Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել,որում ընդգծելով, որ Պակիստանը լիովին հարգում է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նշել է.-«Իսլամաբադը մշտապես   կշարունակի երկխոսությունն ու համագործակցությունը Թեհրանի հետ՝ ընդհանուր մարտահրավերներին, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու հարցում»։