Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի զարգացումները
https://parstoday.ir/hy/news/iran-i212594-Իրանի_և_Նիդերլանդների_ԱԳ_նախարարները_քննարկել_են_երկկողմ_հարաբերությունները_և_տարածաշրջանի_զարգացումները
Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մետքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի զարգացումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2024 06:34 Asia/Tehran
  • Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի զարգացումները

Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մետքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի զարգացումների շուրջ:

Անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի տարածքում ահաբեկիչների դեմ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ իր երկրի դիրքորոշմանը, Նիդերլանդների ԱԳ նախարարն ընդգծել է զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների պատմությանն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահայկանն ընդգծել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթություններում երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Նշելով, որ Իրանը հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և Թեհրանի ու Բաղդադի միջև առկա են առզմավարական հարաբերություններ, Աբդոլլահյանը հավելել է. «Ազգային անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է և դրա խախտումն անհանդուրժելի է»: Նա նշել է. «Մենք չունենք ապացույցներ, թե Իրաքի հյուսիում Մոսադի շտաբում երեխա է սպանվել:

Սակայն Նիդերլանդների կառավարության ուշադրությունն ենք հրավիրում Գազայում հազարավոր պաղեստինցի կանանց ու երեխաների ցեղասպանության վրա»։