Պակիստանը հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում լարվածության ավարտի մասին
Հունվար 20, 2024 06:39 Asia/Tehran
Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեի ուրբաթ օրը կայացած նիստում, կառավարության անդամները համաձայնել են երկրի ռազմաքաղաքակլան ղեկավարության որոշման հետ, որը վերաբերվում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն և երկու երկրների դեսպանների վերադարձին:
ԻՌՆԱ-ն, հղում անելով պակիստանյան ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Իսլամաբադում անցկացվել է Պակիստանմի ազգային անվտանգության կոմիտեի արտակարգ նիստ՝ ժամանակավոր կառավարության վարչապետ Անվարուլ Հաքե Քաքարի նախագահությամբ։
Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեի որոշմամբ՝ այս երկիրը վերականգնել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք մակարդակը, և շուտով Իրանի և Պակիստանի դեսպանները կգործուղվեն երկու երկրների մայրաքաղաքներ։