Արդյունաբերական աճի առումով Իրանը գերազանցում է աշխարհի 164 երկրներին
https://parstoday.ir/hy/news/iran-i212614-Արդյունաբերական_աճի_առումով_Իրանը_գերազանցում_է_աշխարհի_164_երկրներին
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) այսօր՝ շաբաթ իր զեկույցում հայտարարեց, որ 2022 թվականին Իրանի արդյունաբերական արտադրության ավելացված արժեքի աճը հասել է 6,5 տոկոսի։ Այս ցուցանիշով Իրանը գերազանցում է աշխարհի 164 երկրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2024 14:15 Asia/Tehran
  • Արդյունաբերական աճի առումով Իրանը գերազանցում է աշխարհի 164 երկրներին

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) այսօր՝ շաբաթ իր զեկույցում հայտարարեց, որ 2022 թվականին Իրանի արդյունաբերական արտադրության ավելացված արժեքի աճը հասել է 6,5 տոկոսի։ Այս ցուցանիշով Իրանը գերազանցում է աշխարհի 164 երկրներին:

2021 թվականին Իրանի արդյունաբերական արտադրանքի ավելացված արժեքն աճել էր 6,6 տոկոսով։

Այս զեկույցում հաշվարկվել է նաև 2022 թվականին Իրանի մեկ շնչին բաժին ընկնող արդյունաբերական արտադրանքի ավելացված արժեքը, որը կազմում է 825 դոլար։  Նախորդ տարի այս ցուցանիշը կազմել էր 712 դոլար։

Միջազգային այս կազմակերպության գնահատմամբ՝ 2022 թվականին Իրանի ՀՆԱ-ում արդյունաբերական ավելացված արժեքի տեսակարար կշիռը կազմել է 14,7 տոկոս։

Նշված տարվա ընթացքում Իրանի արտահանումներում արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը կազմել  է 47,7%, իսկ Իրանի զբաղվածության ոլորտում արդյունաբերության մասնաբաժինը գնահատվել  է 17․4%։

Համաձայն այս զեկույցի՝ 2022 թվականին արդյունաբերության ավելացված արժեքի աճով Իրանն աշխարհում 213 երկրների և ինքնավար շրջանների շարքում զբաղեցնում է 49-րդ տեղը։ Այսինքն՝ Իրանի արդյունաբերական հատվածի ավելացված արժեքի աճը գերազանցել է 164 երկրին ու ինքնավար շրաջանին։