Իրանում առաջին անգամ երեխաների ուղեղում էլեկտրոդի իմպլանտացիայի վիրահատություն է արվել
(last modified Sat, 20 Jan 2024 14:16:34 GMT )
Հունվար 20, 2024 17:46 Asia/Tehran
  • Իրանում առաջին անգամ երեխաների ուղեղում էլեկտրոդի իմպլանտացիայի վիրահատություն է արվել

Իրանում առաջին անգամ երեխաների ուղեղում էլեկտրոդների իմպլանտացիայի վիրահատություն (DBS) է իրականացվել Իրանի բժշկական գիտությունների համալսարանում՝ նպատակ ունենալով վերահսկել դեղակայուն նոպաները։

  Նյարդավիրաբուժության և գլխուղեղի ստերեոտաքսիկ և ֆունկցիոնալության մասնագետ բժիշկ Մանսուր Փարվարեշն ասաց. Այս նուրբ և զգայուն վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է 12-ամյա աղջկա վրա Թեհրանի «Հազրաթ Ռասուլ Աքրամ» հիվանդանոցային համալիրում։

 

Երախտագիտություն հայտնելով իր գործընկերների թիմին, այս իրանցի մասնագետ բժիշկը հավելեց, որ բուժման այս մեթոդում էլեկտրոդը տեղադրվում է թալամուսի խորքային միջուկներում։

Բժիշկ Մանսուր Փարվարեշի խոսքով, այս մեթոդում էլեկտրոդային համակարգը միացվում է կրծքավանդակի մաշկի տակ գտնվող նուրբ գեներատորին, որը կանխում է նոպաները՝ ճշգրտված իմպուլսներ ուղարկելով ուղեղի կառուցվածքների խորքը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ուղեղային սուր ինսուլտների բուժման ոլորտում 10 հաջողակ երկրների շարքում է, և այդ հնարավորությունը օրեցօր մեծանում է իրանցի մասնագետների կարողություններով ու  գիտելիքներով։