Լարիջանի. Իրանի միջուկային կարողությունները ոչնչացնելու մասին պնդումները հիմարություն են
https://parstoday.ir/hy/news/world-i239808-Լարիջանի._Իրանի_միջուկային_կարողությունները_ոչնչացնելու_մասին_պնդումները_հիմարություն_են
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է․ «Իսրայելի գործողություններն, այդ թվում՝ սպանություններն ու ահաբեկչական գործողությունները, ոչ այլ ինչ են, քան հիմարություն, քանի որ մենք Իրանում ունենք հազարավոր միջուկային փորձագետներ»։
(last modified 2025-11-29T12:11:16+00:00 )
Նոյեմբեր 29, 2025 11:06 Asia/Tehran
  • Ալի Լարիջանի, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար
    Ալի Լարիջանի, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է․ «Իսրայելի գործողություններն, այդ թվում՝ սպանություններն ու ահաբեկչական գործողությունները, ոչ այլ ինչ են, քան հիմարություն, քանի որ մենք Իրանում ունենք հազարավոր միջուկային փորձագետներ»։

Ուրբաթ օրն Իսլամաբադում HUM News-ին տված հարցազրույցում, Ալի Լարիջանին ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի՝ Իրանի միջուկային կարողությունները ոչնչացնելու մասին պնդումը հիմարություն է, քանի որ միջուկային արդյունաբերության հիմքում տեղական գիտելիքն է։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Լարիջանին հավելել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի միջուկային գործունեությունը ոչնչացվել է: Ենթադրենք, թե  Թրամփը ճիշտ է։ Այդ դեպքում ի՞նչ են նրանք ուզում: Արդյո՞ք նրանց խնդիրը լուծվել է։  Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նշել է հեղափոխության առաջնորդը, գոյություն ունի, իսկ գիտելիքը գիտնականների մտքում է: Իրանն անցել է այս փուլը և ունի հազարավոր փորձագետներ: Հետևաբար, մտածել, որ մեր միջուկային ծրագրերն ավարտվել են,  հիմարություն է»:

Ռուսաստան. Իրանի հետ ռազմական համագործակցությունն իրականացվում է ռազմավարական համաձայնագրի շրջանակներում 
 Ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչպես է Ռուսաստանը հնարավոր ռազմական օգնություն ցուցաբերում Իրանին ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան պարզաբանել է, որ Իրանի հետ համագործակցությունը հիմնված է Թեհրանի և Մոսկվայի միջև կնքված «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի» վրա։ 
Նա ասել է. «Այս համաձայնագիրը սահմանել է երկու երկրների միջև ռազմական և տեխնիկական համագործակցության կոնկրետ շրջանակ»։

Փհենյան. ԱՄՆ-ն սպառնում է Կորեական թերակղզու կայունությանը 
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հայտարարել են․ «ԱՄՆ-ի անխոհեմ ռազմական գործողությունները, որոնք սկսվել են այս տարվա սկզբին և լրջորեն սպառնում են Կորեական թերակղզու և շրջակա տարածաշրջանի ռազմավարական կայունությանը, ավելի ակնհայտ են դառնում հատկապես տարեվերջին»։ 
Հայտարարության մեջ ասվում է. «Փհենյանը կօգտագործի իր ուժը՝ ԱՄՆ ռազմական սպառնալիքներին հակազդելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»։

Արաբական լիգա. Սիրիայի վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է  
Արաբական լիգան հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է Սիոնիստական ռեժիմի կողմից Դամասկոսի արվարձաններում գտնվող Բեյթ Ջին քաղաքի նկատմամբ իրականացված բացահայտ ագրեսիան, որի արդյունքում զոհվել է 13 խաղաղ բնակիչ և վիրավորվել 25-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: 
Արաբական լիգայի քարտուղարությունը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի վրա շարունակական ագրեսիան և հարձակումները, ինչպես նաև ներթափանցումը բուֆերային գոտի  և հարակից տարածքներ՝ այն անվանելով միջազգային իրավունքի և 1974 թվականի հրադադարի և հակամարտության ավարտի համաձայնագրի ակնհայտ խախտում:

Վենեսուելա. Նեթանյահուն պատասխանատու է տարածաշրջանում ցեղասպանության համար 
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խելը բողոքել է Սիոնիստական ռեժիմի կողմից Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իրականացված հանցագործությունների դեմ՝ ասելով. «Նեթանյահուն ղեկավարում է հանցավոր և ցեղասպան կառավարություն և անմիջականորեն պատասխանատու է այդ բռնությունների համար»:
ՆԱ հավելել է. «Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, Պաղեստինում և Լիբանանում, բացարձակապես անընդունելի բարբարոսություն է։ Միջազգային քրեական դատարանը, որը պետք է պաշտպանի ազգերին, անզոր է և կաթվածահար է ճնշումների և սպառնալիքների պատճառով»: