Քանանի․ Ազգային անվտանգությունը, սահմանների անվտանգությունը և Իրանի քաղաքացիների անվտանգությունը կարմիր գիծ են
https://parstoday.ir/hy/news/iran-i212730-Քանանի_Ազգային_անվտանգությունը_սահմանների_անվտանգությունը_և_Իրանի_քաղաքացիների_անվտանգությունը_կարմիր_գիծ_են
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.- Ազգային անվտանգությունը, սահմանային անվտանգությունը և Իրանի քաղաքացիների անվտանգությունը կարմիր գիծ են, և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն ու զինված ուժերը անտարբեր չեն լինի ապահովելու և պաշտպանելու իրենց քաղաքացիների անվտանգությունը, և միշտ էլ այդպես են եղել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2024 14:00 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.- Ազգային անվտանգությունը, սահմանային անվտանգությունը և Իրանի քաղաքացիների անվտանգությունը կարմիր գիծ են, և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն ու զինված ուժերը անտարբեր չեն լինի ապահովելու և պաշտպանելու իրենց քաղաքացիների անվտանգությունը, և միշտ էլ այդպես են եղել։

Երկուշաբթի օրը լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպմանը, անդրադառնալով Իրաքի Էրբիլում գտնվող Մոսադի կենտրոնակայանի վրա Իրանի հրթիռային հարձակմանը, Նասեր Քանանին ասել է․- «Մոսադ» ահաբեկչական կազմակերպության կենտրոնակայանի դեմ Իրանի գործողության նպատակն էր պատժել Իրանի անվտանգությանն սպառնացողնեերին, այլ ոչ թե հարձակում գործել Իրաքի տարածքային ինքնիշխանության վրա։

Քանանին ասել է. Իրանն Իրաքի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամենամեծ պաշտպանն է և այս երկրի միասնության ու տարածքային ամբողջականության ջատագովը։

Իրան-Պակիստան հարաբերություններում վերջին շրջանում տիրող լարվածության վերաբերյալ Քանանին հավելել է.- Իրանի և Պակիստանի հարաբերությունները ամուր հարաբերություններ են. Իրանի զինված ուժերի դեմ բազմաթիվ հանցավոր անցյալ ունեցող ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունը եղել է Իրանի քաղաքացիների անվտանգության պաշտպանության շրջանակներում։

Քանանին նաև աջակցեց Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության խիզախ և մարդասիրական գործողություններին՝ Արդարադատության միջազգային դատարանում Սիոնիստական ռեժիմի դեմ հայց ներկայացնելու կապակցությամբ և ասաց.- Ցավոք, անցած հարյուր ութ օրերի ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմը միջազգայնորեն ճանաչված չորս հանցագործություն է կատարել՝ ներառյալ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, ռազմական հանցագործություններ և ագրեսիա Պաղեստինի ժողովրդի դեմ: