ԻԻՀ մեծարդո առաջնորդն ընդգծել է Սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակները կտրելու անհրաժեշտությունը
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է. -Իսլամական երկրները կտրելով Սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակները, պետք է խզեն իրենց քաղաքական և տնտեսական կապերը Սիոնիստական ռեժիմի հետ։
Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի օրը Թեհրանի 24000 նահատակների մեծարմանը նվիրված համագումարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ քննադատելով իսլամական երկրների պաշտոնյաների գործունեությունը Գազայի շատ կարևոր հարցում ասել է,-Երբեմն իսլամական երկրների պաշտոնյաների դիրքորոշումներն ու հայտարարությունները սխալ են,քանի որ նրանք խոսում են Գազայում հրադադար հաստատելու պես հարցի մասին, որը նրանց վերահսկողությունից դուրս է, և գտնվում է Սիոնիստական չարանենգ թշնամու վերահսկողության տակ։

Այաթոլլահ Խամենեին հավելել է.-Չնայած իսլամական երկրների պաշտոնյաների ոչ պատշաճ գործունեությանը և չնայած բոլոր դժվարություններին, ինչպես նշված է Ղուրանում, Աստված հավատացյալ ժողովրդի հետ է, և որտեղ էլ որ Աստված լինի, կլինի հաղթանակ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է.-Հաղթանակը հաստատ Գազայի ժողովրդինն է լինելու, և Ամենակարող Աստված այս հաղթանակը ցույց կտա իսլամական ումմային ոչ հեռու ապագայում և մուսուլմանների, հատկապես Պաղեստինի և Գազայի բնակիչների սրտերը կուրախանան։