Իրանի և Թուրքիայի նախագահների առանձնազրույցը
https://parstoday.ir/hy/news/iran-i212812-Իրանի_և_Թուրքիայի_նախագահների_առանձնազրույցը
Իրանի Նախագահը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ 2 ժամ առանձնազրույց են ունեցել Թուրքիայի նախագահական պալատում։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունվար 24, 2024 12:02 Asia/Tehran

Իրանի Նախագահը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ 2 ժամ առանձնազրույց են ունեցել Թուրքիայի նախագահական պալատում։

Ի պատասխան իր թուրք գործընկերոջ հրավերին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր չորեքշաբթի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա է ժամանել՝ բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության ուղեկցությամբ։
 


Թուրքիա այցից առաջ Իրանի նախագահն ասել է. «Այդ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահի հրավերով՝ տարբեր հարցերի, այդ թվում՝ տնտեսական և առևտրային բնագավառների հետ կապված Իրանի և Թուրքիայի միջև համատեղ բարձր պատվիրակություն ձևավորելու նպատակով»։

 

Ռայիսիի խոսքով՝ Իրանի և Թուրքիայի նպատակն է առևտրատնտեսական հարաբերությունները հասցնել 30 միլիարդ դոլարի մակարդակին։

Իրանի նախագահն ասել է. «Մենք հուսով ենք, որ այս ուղևորության ընթացքում երկու երկրների միջև կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և արտատարածաշրջանային համագործակցությունը»: