Ամիր Աբդոլլահյանի այցը Պակիստան քայլ է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման ուղղությամբ
Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր երկրի եղբայրական հարաբերությունները՝ Պակիստանի ԱԳ նախարարն ասել է. -Իրանի ԱԳ նախարարի առաջիկա այցը Իսլամաբադ քայլ է երկու հարևան երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Պակիստանում ահաբեկիչների շտաբի վրա Իրանի հարձակումից հետո և փոխադարձաբար Իրանի մի քանի սահմանային կետերի վրա Պակիստանի հարձակումից հետո, որոնք Իսլամաբադի կառավարության խոսքով պակիստանցի ահաբեկիչների նստավայրն էին, անորոշության ստվեր գցեց այս երկու կարևոր իսլամական երկրներիի երկարամյա հարաբերությունների վրա, սակայն երկու երկրների պաշտոնյաներն ընդգծեցին լարվածության աճը կանխելու անհրաժեշտությունը, այնուհետև Իսլամաբադը հայտարարեց Թեհրանի հետ երկկողմ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու մասին ձեռք բերված պայմանավորվածության մասին:
Իրանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարությունները ևս համատեղ հայտարարություն են տարածել և հայտնել, որ երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների դեսպանները մինչև 2024 թվականի հունվարի 26-ը (Իրանական 1402 թվականի բահման ամսի վեցը) կվերադառնան իրենց աշխատավայրը:
Իրան-Պակիստան հարաբերությունների վերադարձը նորմալ վիճակի այն դեպքում է, երբ Թեհրանի և Իսլամաբադի հարաբերությունների լարվածությունից ու մթագնումից շահով որոշ կողմեր փորձել են ուռճացնելով Իրանի ռազմական գործողությունը Պակիստանում գտնվող ահաբեկիչների դեմ, թե՛ սրել լարվածությունը և թե՛ Իրանի այս գործողությունը ներկայացնել որպես ուժի ցուցադրություն իր հարևանների դեմ։
Ի դեպ Պակիստանի արտաքին գործերի նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին հինգշաբթի օրը Իսլամաբադի տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի կլիմայական ճգնաժամի միջազգային համաժողովի շրջանակներում, ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում հավելել է, որ Պակիստանը սերտ և եղբայրական հարաբերություններ ունի Իրանի հետ։
Ջիլանին հավելել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը անցած շաբաթ պաշտոնական այցով հրավիրվել է Պակիստան, և երկու երկրները կօգտագործեն այս հնարավորությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունների շրջանակը։
Հարևանների, այդ թվում՝ Պակիստանի հետ հարաբերությունների ընդլայնումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական և անվտանգության, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։
Ավելի քան 900 կիլոմետր ցամաքային սահման ունեցող Պակիստանն Իրաքից հետո ամենաերկար ընդհանուր սահմանն ունի Իրանի հետ։