Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան եզրափակիչ հայտարարություն են տարածել Աստանայի հանդիպմանը, ընդգծելով Գազայում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i212894-Իրանը_Ռուսաստանը_և_Թուրքիան_եզրափակիչ_հայտարարություն_են_տարածել_Աստանայի_հանդիպմանը_ընդգծելով_Գազայում_կրակի_անհապաղ_դադարեցման_անհրաժեշտությունը
Աստանայի հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ ընդգծվել է Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումները դադարեցնելու և Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2024 16:57 Asia/Tehran
  • Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան եզրափակիչ հայտարարություն են տարածել Աստանայի հանդիպմանը, ընդգծելով Գազայում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը

Աստանայի հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ ընդգծվել է Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումները դադարեցնելու և Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Parstoday-ի Հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Հինգշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած 21-րդ նիստի ավարտին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները նախազգուշացրել են Սիրիայում իրավիճակի վրա պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման բացասական հետևանքների կապակցությամբ՝ ընդգծելով Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դադարեցման անհրաժեշտությունը։ 

Այս հայտարարության մեջ, անդրադառնալով զինված հակամարտությունների  ընդլայնումը  և տարածաշրջանի այլ երկրների ներգրավվածությունը կանխելու անհրաժեշտությանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան պահանջել են անհապաղ հրադադարի և բոլոր կողմերի՝ միջազգային իրավունքի շրջանակում սահմանված պարտավորություններին ենթարկվելու կապակցությամբ 2023 թվականին ընդունված A/ES/-10/L.27 բանաձևի իրականացումը։