Իրանում կայացել է Ֆաջր նորաձևության 12-րդ փառատոնի փակման արարողությունը
Իրանում կայացել է Ֆաջր նորաձևության 12-րդ փառատոնի փակման արարողությունը:
Միջոցառմանը ներկա՝ Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին, հաղթողներին մրցանակներ հանձնելու արարողությունից հետո, ասել է. «Մենք փորձում ենք նորաձևության ոլորտում պահպանել ավանդական չափանիշները: Իրանի ժողովուրդը հազարամյա մշակույթ ունեցող ազնվական ժողովուրդ է: Պատմական լուսանկարներում և արվեստի գործերում չկան ոչ ավանդական հագուստ կրող տղամարդիկ կամ կանայք, և դա իրանական մշակույթի ռանձնահատլությունն է»:
Նա նշել է. «Եթե ընդգծում ենք հագուստի՝ ինքնության և քաղաքակրթության կարևորագույն բաղադրիչ լինելը, դա ընտանիքը պաշտպանելու նպատակով է»:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են տարբեր աշխատարաններ, որոնք վարել են Իրանի տարբեր շրջաններից ժամանած մասնագետները: