Իրանի «Արաս» ազատ գոտուց արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i212912-Իրանի_Արաս_ազատ_գոտուց_արտահանման_ծավալն_աճել_է_30_տոկոսով
Իրանի «Արաս» ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել է, որ իրանական ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ազատ գոտու արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2024 08:19 Asia/Tehran
  • Իրանի «Արաս» ազատ գոտուց արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով

Իրանի «Արաս» ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել է, որ իրանական ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ազատ գոտու արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով:

Լրագրողների հետ ճեպազրույցում, Մաջիդ Քիանին հայտարարել է.«Վերջին 9 ամիսների ընթացքում ազատ գոտուց արտահանվել է 148 մլն դոլարի ապրանք: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով»։

Նշելով, որ ազատ գոտուց արտահանվում է հիմնականում ջերմոցային արտադրանք, չիր, նավթամթերք, պողպատե թիթեղ, պլաստիկ նյութեր,  Քիանին հավելել է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն, Իրաքը, Հայաստանը, Վրաստանը, ԱՄԷ-ն, Ղազախստանը, Աֆղանստանը և Պակիստանն այն 10 երկրներն են, որոնք ամենամեծ ծավալով ապրանքն են ներկրում  «Արաս» ազատ գոտուց:

Նշելով., որ «Արաս» ազատ գոտու հիմնական ռազմավարությունն արդյունաբերական և գյուղատնտեսական միավորների արտադրության և արտահանման ծավալների աճին օգնելն է, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավումը, Մաջիդ Քիանին հավելել է. «Արաս արտահանման զարգացման կենտրոնի ստեղծման, արտադրական գործընթացում առկա խոչընդոտների վերացման և ազատ գոտու արտադրանքը միջազգային շուկաներ ներկայացնելու արդյունքում,   մենք ականատես եղանք արտադրության, զբաղվածության և արտահանման ծավալների աճին»: