Իրանում Պակիստանի դեսպան. Ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/iran-i212924-Իրանում_Պակիստանի_դեսպան._Ժամանակն_է_նոր_էջ_բացել_երկու_երկրների_հարաբերություններում
Իրանում Պակիստանի դեսպանն ով այսօր վերադարձել է Թեհրան՝ շարունակելու իր առաքելությունը, նշել է. «Ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 26, 2024 16:01 Asia/Tehran
  • Իրանում Պակիստանի դեսպան. Ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում

Իրանում Պակիստանի դեսպանն ով այսօր վերադարձել է Թեհրան՝ շարունակելու իր առաքելությունը, նշել է. «Ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Մուդասար Թիփուն X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում անդրչադառնալով Իրանում իր առաքելության շարունակմանը, գրել է. «Ուժեղ Իրանը և Պակիստանը շատ կարևոր են տարածաշրջանի և երկու ժողովուրդների պատմական հարաբերությունների զարգացման համար»։

Նա նշել է. «Ես վճռական եմ ավելի շատ աշխատել ավելի ուժեղ, ավելի ամուր և խաղաղ Պակիստանի համար, և ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում»։

Անցած երկուշաբթի Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ երկու երկրների դեսպանների ծառայությունը շարունակելու մասին: Հայտարարության մեջ նաև ասվեկ է, որ հունվարի 29-ին, իր պակիստանցի գործընկերոջ հրավերով, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը պաշտոնական այցով կմեկնի Իսլամաբադ: