Հունվար 28, 2024 10:49 Asia/Tehran
  • «Սիմորղ» արբանյակակրի միջոցով տիեզերք է ուղարկվել երեք իրանական արբանյակ

Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի և Ֆաջրի տասնօրյակի կապակցությամբ, «Մեհդա», «Քեյհան 2» և «Հաթեֆ 1» արբանյակները հաջողությամբ տեղադրվել են երկրի 450 կմ ուղեծրում։

Sahab գործակալության փոխանցմամբ՝ «Սիմորղ» արբանյակակիրը, որը կառուցվել է ԻԻՀ պաշտպանության նախարարության կողմից, այսօր առավոտյան տիեզերք է տեղափոխել վերոնշյալ երեք արբանյակները։

«Մեհդա» արբանյակը կշռում է 32 կգ և պատկանում է Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի թեթև արբանյակների շարքին, որոնք նախագծված և կառուցված են արբանյակային առաջադեմ ենթահամակարգերի փորձարկման նպատակով։

«Քեյհան 2» արբանյակը Sairan ընկերության արբանյակների շարքից է՝ 10 կգ-ից պակաս քաշով, որը նախագծված և կառուցված է տիեզերակայանի դիրքի հաստատման նպատակով և հնարավորություն է տալիս գլոբալ դիրքավորման համակարգերից անկախ, վերգետնյա ընդունիչների համար տեղակայման դիրք որոշել։

«Հաթեֆ 1» արբանյակը նույնպես պատկանում է Sairan ընկերությանը։ Այն կշռում է 10 կգ-ից պակաս և կիրառվուըմ է ինտերնետային կապի ոլորտում։ Այս արբանյակը «Նահատակ Սոլեյմանի» արբանյակային համակարգի փորձնական տարբերակն է։