Ամիր Աբդոլլահյանի նախազգուշացումը կապված Սիոնիստական ​​ռեժիմին Արևմուտքի կույր աջակցության հետևանքների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i213020-Ամիր_Աբդոլլահյանի_նախազգուշացումը_կապված_Սիոնիստական_ռեժիմին_Արևմուտքի_կույր_աջակցության_հետևանքների_հետ
Ըստ Իրանի ԱԳ նախարարի, Արևմուտքի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ կույր աջակցությունը ի չիք է դարձրել միջազգային իրավունքի ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2024 13:08 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանի նախազգուշացումը կապված Սիոնիստական ​​ռեժիմին Արևմուտքի կույր աջակցության հետևանքների հետ

Ըստ Իրանի ԱԳ նախարարի, Արևմուտքի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ կույր աջակցությունը ի չիք է դարձրել միջազգային իրավունքի ձեռքբերումները։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը կիրակի օրը Իրանի արտաքին հարաբերությունների պատմության թեմայով 7-րդ համաժողովում, անդրադառնալով «բազմակողմանիության» խնդրին, ասել է, որ Սիոնիստական ​​անօրինական ռեժիմին կուրորեն աջակցելու Արևմուտքի միակողմանի մոտեցումը ի չիք են դարձրել բազմակողմանիության և միջազգային իրավունքի հարցում մարդկային բոլոր ձեռքբերումները:

Ամիր Աբդուլլահյանը հավելեց, որ մարդկային հասարակությունը կանգնած է հիմնարար ճգնաժամի առաջ. Ճգնաժամ, որը փորձություն է անցած դարի իրավահավասարության և մարդասիրական կարգախոսների համար և պետք է տեսնել, թե համաշխարհային հանրությունը ինչպես է դուրս գալու այս փորձությունից։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Մոտ չորս ամսվա ընթացքում Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի լայնածավալ պատերազմական հանցագործությունները, սպանությունների, պաշարումների, բռնագաղթի ու ցեղասպանության սարսափելի շարք են աշխարհի աչքի առաջ»։

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է. «Աշխարհին այսօր անհրաժեշտ են քննադատական ​​մտորումներ՝ բազմակողմանիության արմատների և մոտեցումների վերաբերյալ, և անկասկած, պատմական մտորումները կօգնեն այս ճանպարհին, իսկ  երկխոսությունների ու քննարկումների արդյունքը կարող է օգտագործվել ավելի ապահով, ավելի գեղեցիկ և ավելի խաղաղ աշխարհ կառուցելու համար»։