Մեկնաբանություն- Եվրոպական եռյակը դեմ է Իրանի տիեզերական զարգացումներին
Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, որոնք հայտնի են որպես Եվրոպական եռյակ, համատեղ հայտարարությամբ դատապարտել են անցած շաբաթ, «Սորայա» արբանյակը «Ղաեմ 100» արբանյակակրի միջոցով 750 կմ ուղեծիր արձակելու Իրանի իրականացրած գործողությունը։
«Սորայա» արբանյակը, որը կապի արբանյակ է և Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից կառուցված հետազոտական արբանյակների շարքից է, արձակվել է անցյալ շաբաթ: «Ղաեմ 100» արբանյակակիրը, որը կարող է տեղափոխել մինչև 100 կիլոգրամ բեռ, իր երրորդ փորձնական գործողության ընթացքում տիեզերք է արձակել մոտավորապես 50 կիլոգրամ կշռող Սորայա հետազոտական արբանյակը։ Սա կոշտ վառելիքով արբանյակակիր է, որը կառուցվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի կողմից:
Եվրոպական եռյակը այս համատեղ հայտարարության մեջ պնդում է.-«Մենք դատապարտում ենք այս արձակումը, քանի որ այս արբանյակակիրը օգտագործում է հիմնական տեխնոլոգիաներ՝ հեռահար բալիստիկ հրթիռների համակարգ ստեղծելու համար»:
Եվրոպական եռյակի հայտարարության մեկ այլ հատվածում ասվում է.- Նման արբանյակների արձակումը Իրանին թույլ կտա փորձարկել տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել երկրի բալիստիկ հրթիռների ծրագրի հետագա զարգացման համար: Այս ծրագիրը մեծ սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար։
«Սորայա» արբանյակի արձակման մասին եվրոպական եռյակի անհանգստության և դատապարտման հայտարարությունը ոչ միայն ակնհայտ միջամտություն է Իրանի ներքին գործերին, այլև Իրանի իսլամական հանրապետության ցանկացած, այդ թվում տիեզերական ոլորտում Իրանի գիտական զարգացման և առաջընթացի նկատմամբ Արևմուտքի հակադրության մասին է վկայում։
Դատապարտելով եվրոպական եռյակի միջամտողական հայտարարությունը «Սորայա» հետազոտական արբանյակի արձակման վերաբերյալ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ՝ Նասեր Քանանին հայտարարել է, որ տարբեր, այդ թվում օդատիեզերական ոլորտում գիտական և հետազոտական առաջընթացի ձեռքբերումը, Իրանի Իսլամական Հանրապետության օրինական իրավունքն է, և նման միջամտողական հայտարարությունները, որոնք վկայում են Իրանի առաջընթացի նկատմամբ վերոհիշյալ երկրների եսակենտրոն վերաբերմունքի մասին, չեն կարող թուլացնել գիտական ու տեխնոլոգիական ոլորտում առաջընթաց արձանագրելու Իրանի ժողովրդի վճռակամությունը։
Իրանաֆոբիայի տարածմանը համահունչ, եվրոպացիները միշտ փորձել են ամեն կերպ կանխել Իրանի տիեզերական ծրագիրը, հատկապես արբանյակակիրներ կառուցելու քայլերը, որոնք կարող են հասնել ավելի բարձր ուղեծրեր, հատկապես գեոսինխրոն ուղեծիր, հետևաբար այդ քայլերը Իրանի կողմից մայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերմանը համահունչ են գնահատում։ Մինչդեռ Իրանի նպատակը գեոսինխրոն ուղեծիր հասնելու ընդունակ արբանյակներ ստեղծելն է։
Գեոսինխրոն ուղեծիրը երկար ուղեծիր է Երկրի շուրջ, որը թույլ է տալիս արբանյակներին սինխրոնիզացվել Երկրի պտույտի հետ:
Թեև թշնամիները բոլոր տեսակի պատժամիջոցներով փորձել են կանխել Իրանի տնտեսական և գիտական առաջընթացը, այդ թվում՝ տիեզերական արդյունաբերության ոլորտում, սակայն, չնայած բոլոր սահմանափակումներին և ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը նվաճել է տիեզերական և տիեզերքին առնչվող մի շարք տեխնոլոգիաներ, ինչը մեծ հաջողություն իսլամական Իրանի համար։ Հիմնականում Իրանի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների տիեզերական ծրագրի տարբերությունն այն է, որ Իրանը հիմնված է իր ներքին հզորության վրա և մշակել է տեղական տեխնոլոգիաներ։ Այս հարցն անընդունելի է արևմուտքցիների համար, ուստի նրանք ամեն ինչ անում են, որպեսզի թույլ չտան Իրանի տիեզերական զարգացումների շարունակությունը։