Ծովակալ Սայարի. Իրանի բանակն այսօր գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին
https://parstoday.ir/hy/news/iran-i213042-Ծովակալ_Սայարի._Իրանի_բանակն_այսօր_գտնվում_է_լիարժեք_պատրաստվածության_գագաթնակետին
Այսօր իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին և հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի, կիրակի օրը հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլա Սայարին, հաղորդում է IRNA-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2024 16:08 Asia/Tehran
  •  Ծովակալ Սայարի. Իրանի բանակն այսօր գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին

Այսօր իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին և հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի, կիրակի օրը հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլա Սայարին, հաղորդում է IRNA-ն։

Ըստ  ծովակալի, իրանական բանակին բարդ առաքելություն է սպասվում։

«Տարածքային ամբողջականության պաշտպանությունը, երկրի անկախությունը և հասարակարգի անկախությունը երեք կարևոր խնդիրներ են բանակի համար, որը միշտ պետք է պատրաստության վիճակում լինի»,- ասել է Սայարին։

Նա ընդգծել է, որ այսօր զինված ուժերի մարտական, պաշտպանական և կանխարգելիչ կարողությունները շատ բարձր մակարդակի վրա են՝ լավ պատրաստված և որակյալ անձնակազմի, ինչպես նաև տեղական արտադրության նորացված տեխնիկայի շնորհիվ և պատրաստ են դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի։