Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այցելել է հայրենական արտադրության կարողությունների ցուցահանդես
https://parstoday.ir/hy/news/iran-i213078-Իրանի_Իսլամական_հեղափոխության_գերագույն_առաջնորդն_այցելել_է_հայրենական_արտադրության_կարողությունների_ցուցահանդես
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր (երկուշաբթի) այցելել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի հոսեյնիեում կայացած հայրենական արտադրության կարողությունների ցուցահանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2024 13:11 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր (երկուշաբթի) այցելել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի հոսեյնիեում կայացած հայրենական արտադրության կարողությունների ցուցահանդեսը։

Ըստ Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի, այս տարվա ցուցահանդեսի կարևորագույն առանձնահատկությունը հայրենական արտադրությունն էր՝ գիտելիքահենք ընկերությունների և արտադրական մատակարարման շղթայի առանցքայնությամբ։

Այս ցուցահանդեսում գիտելիքահենք ընկերությունները «Էներգետիկայի», «Նավթային և նավթաքիմիական արդյունաբերության», «Ավտոմոբիլային արդյունաբերության», «Լեռնահանքային և հանքային ու մետաղական արդյունաբերության», «Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների և արբանյակների արտադրության», «Սննդի և Գյուղատնտեսության արդյունաբերության», «Բժշկական սարքավորումների», «արհեստագործության», «օդային, ծովային, երկաթուղային և ցամաքային տրանսպորտի», «տեքստիլ արդյունաբերության» և «բնակարանային ու կենցաղային տեխնիկայի» ոլորտներում ցուցադրել են իրենց վերջին ձեռքբերումներն ու արտադրանքները։

Գիտելիքահենք ընկերությունների կարողությունները նավթահորերի հորատման և նավթաքիմիական արդյունաբերության և կատալիզատորների սարքավորումների նախագծման և արտադրության համար այս ցուցահանդեսի մասերից մեկն էր:

Այս ցուցահանդեսում իրենց ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացրել են նաև էլեկտրաէներգիայի և էլեկտրակայանների ոլորտում ակտիվ գիտելիքահենք ընկերությունները։

Ցուցահանդեսում ներկայացվել են էլեկտրական մեքենաներ ու մոտոցիկլետներ և դրանց լիցքավորիչներ, ինչպես նաև ավտոմեքենաների ցածր սպառում ունեցող օպտիմալացված շարժիչները։

Այս ցուցահանդեսի տարբեր բաժիններում ներկայացվեցին խոշոր արդյունաբերական ընկերությունների՝ գիտելիքահենք դառնալու պլանները, ինչպես նաև գիտելիքահենք ընկերությունների գործունեությունը:

Պողպատի և պղնձի արդյունաբերությունը, և գիտելիքահենք ընկերությունների կարողություններն այս ոլորտներում ցուցահանդեսի մաս էին կազմում։