ԻԻՀ առաջնորդ. Պատժամիջոցներն ու չարակամների թշնամանքը կարելի վերածել է հնարավորության
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իսլամական Հանրապետության գիտական ու սպառազինական ձեռքբերումները ապշեցուցիչ համարելով ասել է,-«Պատժամիջոցներն ու չարակամների թշնամանքը կարելի է վերածել հնարավորության»։
Երեքշաբթի օրը Այաթոլլահ Խամենեին տնտեսական ակտիվիստների և արտադրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արտաքին խնդիրների առկայությանը, ինչպիսիք են պատժամիջոցները և չարագործների թշնամությունը ասել է,- Այս դեպքերն, անկասկած, հարված են հասցնում և խնդիրներ ստեղծում երկրի համար, բայց դրանք կարել է վերածել հնարավորության, քանի որ մեր երիտասարդությունը օգտվեց այս հնարավորությունից և հասավ ռազմական զենքի կամ գիտական ապշեցուցիչ նվաճումների, ինչպիսիք են տիեզերական ոլորտում առաջընթացը և Սորայայի նման արբանյակի արձակումը: Իսկ եթե պատժամիջոցներ չլինեին, այսօր այդ ձեռքբերումները չէին լինի։

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը կառավարության և տնտեսական ակտիվիստների համատեղ պատասխանատվության զգացումը համարելով ժողովրդական կապիտալի օպտիմալ օգտագործման պահանջ, ասել է,- Կառավարության պատասխանատվությունն ընդհանուր առմամբ ուղղված է խոչընդոտների վերացմանն ու բիզնես միջավայրի բարելավմանը։
Այաթոլլահ Խամենեին ասել է.-Կառավարության էական օգնություններից մեկը մասնավոր հատվածին արտահանման և արտաքին շուկաների զարգացմանը նպաստելն է, և այս համատեքստում տնտեսական դիվանագիտությունը պետք է ամրապնդվի կառավարության և մասնավոր հատվածի համատեղ աշխատանքով։

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը «կառավարության աջակցությունը, հատկապես բիզնես միջավայրում խոչընդոտների վերացումը» և «մասնավոր հատվածի պատասխանատվությունը» թվարկել է որպես իրավիճակի բարելավման և զգալի առաջընթացի երկու կարևոր և հիմնական անհրաժեշտություն, ասելով՝ ,-Մասնավոր հատվածի ջանքերն ու առաջընթացը, չնայած խոչընդոտներին, մարդուն հույս են ներշնչում, որ այս ոլորտն ի վիճակի է Իրանին հասցնել 7-րդ հնգամյա ծրագրի ցանկալի աճին, այսինքն՝ 8 տոկոս աճին։
Անդրադառնալով մակրոտնտեսական նպատակներն իրագործելու մասնավոր հատվածի լիարժեք արդյունավետ կարողությանն ու հնարավորությանը,մեծարգո առաջնորդն ասել է,- Կարավարությունը պետք է լրջորեն հետևի ներկայացված պահանջներին, այդ թվում՝ բազմաբնույթ արտադրական համալիրների ձևավորմանը, միջին և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը և ժամանակակից ոռոգման խնդրին։

Այաթոլլահ Խամենեին կառավարության վերահսկողությունն անվանել է մասնավոր հատվածի աջակցության լրացուցիչ և ասել. -Այս վերահսկողությունը, որը տարբերվում է միջամտությունից, չի կարելի ընդհանրապես անտեսել:
Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է. -Եթե մասնավոր հատվածի անհրաժեշտ կառավարումն ու պատշաճ աջակցությունն իրականացվի, Իրանի զգալի առաջընթացը կվերածվի շոշափելի իրականության՝ շնորհիվ բարձր կարողությունների, առատ բնական հարստության, էլիտար մարդկային ռեսուրսների և ժողովրդի ու կառավարության միջև լավ հաղորդակցության։