Իրանի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/iran-i213140-Իրանի_ԱԳՆ_ն_կանչել_է_Բրիտանիայի_դեսպանին
Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բրիտանական ռեժիմի մեղադրանքների շարունակության հետևանքով Թեհրանում Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը այսօր (երեքշաբթի) երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարարություն  է կանչվել Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրենի կողմից  և նրան է ներկայացվել Թեհրանի խիստ բողոքը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 30, 2024 18:14 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի դեսպանին

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բրիտանական ռեժիմի մեղադրանքների շարունակության հետևանքով Թեհրանում Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը այսօր (երեքշաբթի) երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարարություն  է կանչվել Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրենի կողմից  և նրան է ներկայացվել Թեհրանի խիստ բողոքը։

Այս կանչման ժամանակ Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրենը, անօրինական համարելով բրիտանական պատժամիջոցները սին պատրվակներով, անհիմն է որակել բրիտանական իշխանությունների մեղադրանքները և խստորեն դատապարտել այն։

Լոնդոնն ավելի վաղ Թեհրանին մեղադրել էր տարածաշրջանում «ապակայունացնող ու ավերիչ» գործողությունների մեջ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։