Իրանում Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակի տոնակատարությունների մեկնարկը
Վաղը` հինգշաբթի Իրանի և աշխարհի տարբեր ծայրերում կմեկնարկեն Իրանի Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակի տարեդարձի տոնակատարությունները՝ «Ազգային տոնախմբություն, խանդավառ մասնակցություն, լուսավոր ապագա» կարգախոսով:
«Այգաբացի տասնօրյակի» միջոցառումների կենտրոնական շտաբի ղեկավար Հեշմաթոլլահ Ղանբարին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում, ներկայացնելով «Այգաբացի տասնօրյակի» ծրագրերն, ասաց. «Երկրի ներսում տոնակատարություններին զուգահեռ տարբեր ծրագրեր են նախապատրաստվել արտերկրում գտնվող իրանցիների համար»։
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական լեքսիկոնում «Այգաբացի տասնօրյակ» է կոչվում Իսլամական հեղափոխության հաղթանակի տարելիցի օրվան նախորդող տասը օրը:
Ղանբարին հավելել է. ««Այգաբացի տասնօրյակի» ամենամեծ միջոցառումն ու տոնակատարությունը կլինի փետրվարի 11-ին (իրանական օրացույցով Բահմանի 22-ին) նախատեսված երթին Իրանի ժողովրդի խանդավառ մասնակցությունը, որը վարչակազմի ղեկավարության համար գալիք տարում աշխույժ և արդյունավետ առաջընթացի հիմք կստեղծի»: