Ստացվել են  «Մահդա» իրանական արբանյակի ազդանշանները
https://parstoday.ir/hy/news/iran-i213204-Ստացվել_են_Մահդա_իրանական_արբանյակի_ազդանշանները
Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է. «Մահդա արբանյակի ազդանշանները արդեն ստացվել են, և դա ցույց է տալիս, որ արբանյակների կառուցման ոլորտում իրանցի գիտնականների աշխատանքը լիարժեք էր, և օպերատիվ արբանյակն աշխատում է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 14:02 Asia/Tehran
  • Ստացվել են  «Մահդա» իրանական արբանյակի ազդանշանները

Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է. «Մահդա արբանյակի ազդանշանները արդեն ստացվել են, և դա ցույց է տալիս, որ արբանյակների կառուցման ոլորտում իրանցի գիտնականների աշխատանքը լիարժեք էր, և օպերատիվ արբանյակն աշխատում է»։

Իսա Զարեփուրը կառավարության նիստի շրջանակներում ասել է. «Երկրի տիեզերական արդյունաբերության հիմնարկները ինտենսիվ կերպով հետևողական աշխատում են տարբեր բնագավառներում, այդ թվում՝ արձակման կայանների, արբանյակային կառուցման, ցամաքային կայանների և արձակման բազաների բնագավառներում»:

Նշելով, որ Տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ նախագահի ներկայությամբ, նա ասել է. «Այս արարողությանը հանրապետության նախագահին և Գերագույն խորհրդի անդամներին կներկայացվեն տիեզերական արդյունաբերության ձեռքբերումների մասին վերջին զեկույցը և առաջիկա ծրագրերը։