Իրանի փոխնախագահ. Մենք պատերազմ չենք փնտրում, բայց մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել, եթե Իրանի շահերը վնասվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i213220-Իրանի_փոխնախագահ._Մենք_պատերազմ_չենք_փնտրում_բայց_մեզ_իրավունք_ենք_վերապահում_պատասխանել_եթե_Իրանի_շահերը_վնասվեն
Իրանը պատերազմ չի փնտրում, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել, եթե իր շահերը վնասվեն, հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Դեղհանը՝ Jamaran-ին տված հարցազրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 15:14 Asia/Tehran
  • Իրանի փոխնախագահ. Մենք պատերազմ չենք փնտրում, բայց մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել, եթե Իրանի շահերը վնասվեն

Իրանը պատերազմ չի փնտրում, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել, եթե իր շահերը վնասվեն, հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Դեղհանը՝ Jamaran-ին տված հարցազրույցում։

«Մեր ուղերձը Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց բոլոր դաշնակիցներին այն է, որ մենք պատերազմ չենք փնտրում, բայց, եթե մեր թշնամիները  հիմար են և ցանկանում են վնաս հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության շահերին,  ապա մեր ձեռքերը կապված չեն ինքներս մեզ պաշտպանելու համար», ընդգծել է Իրանի փոխնախագահը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն, խոստանալով կոշտ պատասխան տալ Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակման համար,  անգամ իր համար դեռ չի պարզաբանել այս հարցը։

«Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր մենք երբեք չենք ձգտել պատերազմի և լարվածության: Միևնույն ժամանակ, մենք հզոր երկիր ենք, և եթե մեր թշնամիները հիմար են, մենք անպայման կստիպենք նրանց զղջալ դրա համար»,- եզրափակել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահը։