Իրանը 28 երկրի զբոսաշրջիկների համար հանել է վիզային ռեժիմը
Իրանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական հարցերով տեղակալն ասել է.- Փետրվարի 4-ից 28 երկրների քաղաքացիներ կարող են առանց վիզայի և միայն տոմս գնելով ճամփորդել Իրան։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսության, խորհրդարանի և իրանցիների հարցերով տեղակալ Ալիռեզա Բիգդելին, անդրադառնալով որոշ երկրների հետ Իրանի վիզային ռեժիմի չեղարկմանը, հավելել է,-«Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան մարմիններին ծանուցել է 28 երկրների համար վիզային ռեժիմի միակողմանիորեն չեղարկման կապակցությամբ Նախարարների կաբինետի կողմից հաստատված հրամանագրի վերաբերյալ։ Այս 28 երկրների քաղաքացիները ովքեր Իրան են այցելելու զբոսաշրջության նպատակով, 2024 թվականի փետրվարի 4-ից վիզայի կարիք չունեն»։
Բիգդելին Հնդկաստանի հետ կապված ասել է,որ այդ երկրի քաղաքացիներից վիզա չեն պահանջի միայն օդային ճանապարհը հատելու դեպքում։
Բիգդելիի խոսքով՝ Իրանը միակողմանիորեն չեղարկում է վիզային ռեժիմը 28 երկրների հետ, որոնք են՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թունիսը, Տանզանիան, Մավրիտանիան, Զիմբաբվեը, Մավրիկիոսը, Սեյշելները, Ճապոնիան, Ինդոնեզիան, Սինգապուրը, Վիետնամը, Կամբոջան, Բրունեյը, Բրազիլիան, Մեքսիկան, Պերուն, Խորվաթիան, Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բելառուսը և Հնդկաստանը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Րուսաստանը ավելի վաղ չեղարկել են վիզաները երկու երկրների քաղաքացիների համար։